Հայաստանի դեղերի համակարգում պետք է «SOS» բարձրացվի. պատգամավոր

Դժվար է ապացուցել, որ այս կամ այն ներմուծողը Հայաստան է բերել ժամկետանց դեղ: Ասում է ԱԺ պատգամավոր Արման Մանուկյանը: Ըստ նրա՝ դեղերի վաճառքը ոլորտ Հայաստանում բավականին վտանգավոր երանգներ է ստանում:

«Այստեղ բարձիթողի վիճակ է: Օրինակ՝ գնում ես բժշկի մոտ, հասարակ մարդը չի կարող ծանոթով գնա, շատ փող չունի, որ թանկ հիվանդանոց գնա, հիմա բժիշկը նրան կամ ուղարկում է իր ծանոթ դեղատուն՝ դեղ գնելու, կամ մի անօրակ դեղ է ուղարկում ստանում ես, կամ էլ թանկարժեք դեղ է ասում, որը չկա ու առաջարկում է գնալ ու բերել Վրաստանից: Վրացական դեղերը և՛ էժան են, և՛ որակով ու արդյունավետ: Բժիշկներն էլ ախր մեղավոր չեն, դեղը բերում ես, ներարկում ես, շոկի մեջ է ընկնում մարդը, սկսում է քրեական գործ, դե գնա գտի այն արտադրողին, ով ժամկետանց դեղ է բերել: Սա ազգային անվտանգության, պաշտպանության համակարգի, կրթությանը համապատասխան խնդիր է: Ցանկացած մարդ կարող է ցանկացած քանակի դեղ բերել ու թունավորել մարդկանց, ասում եք՝ օրենքի նախագիծը մշակվում է, ոչ՝ այն պետք է արդեն մշակված լիներ, սա հրատապ խնդիր է»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով. «Հայաստանի դեղերի համակարգում պետք է «SOS» բարձրացվի, որովհետև Հայաստանի ժողովրդի առողջապահական վիճակը վտանգված է: Սա առաջին մտահոգության թեման պետք է լինի: Եկեք այս գործը կարգավորման դաշտ բերենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել