Մոսկվա-Երևան ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 5 զոհ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Իրավաբան.net-ին տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը:

Նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր:

Այս պահին վթարի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները, շտապ օգնության աշխատակիցները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում արդեն ձևավորվել է օպերատիվ խումբ, որն ուսումնասիրում է դեպքի մանրամասներն ու հետևանքները:

Վթարի առնչությամբ նախարարությունում գործում է թեժ գիծ` 59-01-02, 59-01- 04, 59-01-05 հեռախոսահամարներով:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել