Նախորդ շաբաթ հրապարակել էինք այն բոլոր իրավախախտումների հոդվածները, որոնց դեպքում նախատեսվում է նախազգուշացում և վարորդը կարող է չտուգանվել: Շեշտենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համար այս խախտումների դեպքում վարորդը չի տուգանվում, ոչ թե ՃՈ տեսուչի հայեցողությամբ, այլ համապատասխան մեղմացուցիչ հանգամանքների առկայության դեպքում: Օրինակ, եթե դուք երկու հակադիր ճանապարհներն իրարից բաժանող գծանշումների պահանջները չեք կատարել, այսինքն՝ գծի վրայով անցել եք ու մեքենայի անիվներից ոչ մեկն ամբողջությամբ չի հատել գծանշումը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ չի ստեղծվել, ապա չեք տուգանվի, իսկ երբ առանց այս ամենի առկայության, առանց որևէ խոչընդոտի հատել եք գծանշումները՝ այն էլ բոլոր անիվներով, ապա կտուգանվեք:
Մի խոսքով՝ ներկայացնում ենք նախազգուշացման ենթակա խախտումները:
Պատրաստեց՝ Գևորգ Թոսունյանը
Իրավաբան.net