2016թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքում (հասցե` Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից վերակառուցված պուրակ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ:
Աշխատանքի տոնավաճառին նախատեսվում էտնտեսության տարբեր ոլորտներըներկայացնող շուրջ 60 գործատուի մասնակցություն, որոնք կներկայացնեն 210 առկա և 30 սպասվելիքթափուր աշխատատեղեր:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Իրավաբան.net-ին տեղեկացնում են, որ միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները և գործատուները հնարավորություն կունենանծանոթանալու Երևանի աշխատաշուկայի զարգացման միտումներին, պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցման ծրագրերին, որոնք, մասնավորապես, ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց, նրանց՝ աշխատանք գտնելու հնարավորություններին:
Երևան քաղաքում 2016թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 16336, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4.5%-ով (17107 մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 82.0%-ը կամ 13400 մարդ:
Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 74.8%-ը, կամ 10016 մարդ: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 11936 անձ կամ 89.1%-ը:
Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, տնտեսագետները, բուժքույրերը, վարորդները, սպասարկման ոլորտի մասնագետները:
Իրավաբան.net