Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանը, ով նաև Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցչի լիազորություններն է իրականացնում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հրաժարվում է այս պաշտոններից:
«Ես հրաժարական եմ ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ու Ազգային ժողովում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից»,- նշեց նա՝ հավելելով, որ դուրս է գալիս նաև ՀՀԿ-ից ու վերադառնում ակտիվ քաղաքականություն: