ՀՀ Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանն իր պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի 24-ին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի տվյալներով նորանշանակ խորհրդականն ունի մեկ բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում և հողատարածք:
Նրա անունով է գրանցված նաև BMW 518 մակնիշի մեկ մեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, տիկին Սարդարյանը տիրապետում է 1.200.000 դրամ արժողության դրամական միջոցների:
Արձանագրենք նաև, որ որպես տարեկան աշխատավարձ, խորհրդականը նշում է 13,730,000 դրամ: