Նեղանալ և նեղսրտել չկա. Սերժ Սարգսյան

Քիչ առաջ կառավարության նիստին նորանշանակ վարչապետին և նախարարներին շնորհական խոսք ասաց և հաջողություն մաղթեց  նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հորդորեց նրանց անմիջապես լծվել գործի, աշխատանքին նվիրվել անմնացորդ, քանի որ հենց կառավարության անդամների աշխատանքով է պայմպանավորված այն հաջողությունը, որն ակնկալում է ժողովուրդը:

Նախագահը նշեց նաև, որ աշխատանքային հարաբերությունների ընթացքում կարող են լինեն դժվարություններ, սակայն դրանք հաղթահարելի են: Եվ վարչապետի դիտողություններն ու կշտամբանքները անձերին ուղղված չեն լինելու, վերաբերելու են միայն աշխատանքին: «Ինչպես պայմանավորվել էինք, նեղանալ և նեղսրտել չկա»:

Սերժ Սարգսյանը հորդորեց նաև միայն առաջ գնալ և խնդիրների առկայության դեպքում դրանց արմատները չփնտրելու անցյալում, քանի որ հաղթանակի բանաձևը առաջ գնալու մեջ է: Եվ միասնական աշխատանքը բերելու է հաջողություն:

Ի պատասխան, Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց նախագահին՝ վստահության համար և վստահեցրեց, որ ամենօրյա իրենց աշխատանքով ՀՀ քաղաքացուն ազդակներ են փոխանցվելու, որ շարժվում են նրա ակնկալիքները իրականացնելու ուղղությամբ: Եվ արվելու է ամեն ինչ, որ քաղաքացին անվտանգ և ապահով լինի, արդար միջավայրում ապրելու և վաղվա օրվա հանդեպ հավատ ունենալու հնարավորություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել