Եղանակային ի՞նչ փոփոխություններ են սպասվում առաջիկա 5 օրերին

«Արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի նաև առաջիկա 5 օրերին:

Միայն վաղը կնկատվի թույլ ամպամածություն, որը սակայն չի ազդի բարձր ջերմային ֆոնի վրա: Մյուս օրերին հանրապետության բոլոր մարզերում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Ամենատաք օրերը կլինեն հոկտեմբերի 6-9-ին, երբ Սյունիքի հովտային գոտում ջերմաստիճանը առանձին հատվածներում կհասնի +30, Արարատյան դաշտում և Երևանում +28…+29: Օդի ջերմաստիճանը բարձր կլինի նաև լեռնային մարզերում, Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում ցերեկային ժամերին սպասվում է +20…+25 աստիճան տաքություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել