Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողների թիվն ավելացել է

Ընտանեկան ձեռ­նար­կատիրության հարկման արտոնյալ համակարգը Հայաստանում գործում է 2014թ.-ից: Վիճակագրությունը փաստում է` տարեցտարի ավելացել է ընտանեկան ձեռ­նար­կատիրությամբ զբաղվողների թիվը: Եթե 2014 թվականին ՀՀ-ում գործել է 223 ընտանեկան ձեռնարկություն, ապա 2015-ին այդ թիվը հասել է 1047-ի, իսկ 2016թ.-ի հոկտեմբերի դրությամբ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների քանակը հատել է 1541-ի սահմանը, որոնցից 746-ը գործում են Երևանում, 795-ը` մարզերում: Հայտնում են ՊԵԿ-ից:

 Ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով ընտանիքի  մեկից ավելի անդամների (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը: Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են համարվել նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի 18 մլն դրամը չգերազանցած ՀՀ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, այդ թվում` նոր ստեղծվածները:

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են ընտանեկան ձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերից (այդ թվում` որպես հարկային գործակալ հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից), բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամներին (այդ թվում` վարձու աշխատող համարվող) ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող հարկվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու ու վճարելու պարտավորությունից, որը վճարվում է յուրաքանչյուր անձի համար ամսական 5 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել