Վարչապետը ստորագրել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին Ֆրանսիա գործուղելու որոշումը

Վարչապետ Կարեն Կարեպատյանը որոշում է ստորագրել.

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին 2016 թվականի հոկտեմբերի 17-19-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Երիտասարդության հարցերի եվրոպական ղեկավար կոմիտեի 57-րդ և Երիտասարդության հարցերի միացյալ խորհրդի 35-րդ հանդիպումներին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Քարամյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արսեն Քարամյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել