Այսօր՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախորդող լռության օրը, արձանագրվեց մի մտահոգիչ իրողություն: Որոշ թեկնածուներ իրենց հանդեպ ինչ-ինչ ոտնձգությունների վերաբերյալ լուրեր են տարածում: Այս պահի դրությամբ ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով ահազանգերը ստուգվել են, և պարզվել է, որ դրանք անհիմն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ընտրապայքարի մեջ ներգրավված թեկնածուներին և նրանց համախոհներին ու սատարողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ կեղծ ահազանգերով լարվածության մթնոլորտ ստեղծելու, իրենց հանդեպ հետաքրքրություն հարուցելու և դիվիդենտներ շահելու անթույլատրելի գործելակերպից:
Հիշեցնենք,որ կեղծ ահազանգերը կարող են ունենալ իրավական հետևանքներ: