ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի համաձայն Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պարգևատրվել է Տիգրան Մեծի շքանշանով:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, պետականության կայացման և ամրապնդման, սահմանադրական իրավունքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Գարուշի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ պարգևատրել Տիգրան Մեծի շքանշանով: