ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Վաղարշակ Վառնազի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման և բանակաշինության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, գեներալ-գնդապետ Միխայիլ Հարությունի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, երկարամյա անբասիր ծառայության համար Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Վազգենի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: