Հնարավո՞ր է ՊԵԿ-ը նորից վերամիավորվի ֆինանսների նախարարությանը

Այսօր ԱԺ արտահերթ նիստին քննարկվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է Պետական եկամուտների կոմիտեն Ֆինանսների նախարարությունից առանձնցնելով:

Հարցը ներկայացնող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ երեք առաջարկություն է ներկայացված նախագծի հիմքում, որոնք տեխնիկական են: Առաջինի դեպքում ֆինանսների նախարարության կազմից ՊԵԿ-ի բաժանման պատճառով օրենքի բաղկացուցիչ մաս հավելվածով սահմանված չեն պաշտոնական դրույքաչափեր՝ ՊԵԿ-ի նախագահի, ՊԵԿ-ի տեղակալաների համար: Եվ առաջարկվում է վերականգնել այն գործակիցները, որոնք սահմանված էին մինչև ՊԵԿ-և ֆիննախարարության միավորումը:

Երկրորդ կետով՝ ՊԵԿ-ի որոշ աշխատակիցներ նշված են որպես Ֆիննախի աշխատակիցներ, մինչդեռ ՊԵԿ-ի աշխատակիցներ են, ուստի առաջարկում է խմբագրել ու շտկել: Եվ երրորդ՝ օրենքից հանել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին տիրապետելու համար պետական ծառայողներին հավելումներ տրամադրելու նորմը:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը հարց տվեց, թե արդյո՞ք սա վերջնական փոփոխությունն է, թե հաջորդ ամիս հավանական է նորից  ՊԵԿ-ը վերամիավորվի Ֆինանսների նախարարության հետ:

Վ. Միրումյանը  պատասխանեց, որ իրեն հայտնի չէ, թե նման բան քննարկվում է:  Ի պատասխան, Թեևան Պողոսյանը ասաց, թե վստահ է, որ ՊԵԿ նախագահի տեղակալաը մամուլ ընթերցում է և մեկ անգամ չէ գրվել, որ այդ մասին քննարկում կա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել