Մարգարա գյուղի ճանապարհին կողաշրջված ու բռնկված մեքենայից հանել են վարորդին ու ուղևորին

Սեպտեմբերի 10-ին, ժամը 19.56-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մարգարա գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.05-ին, մարվել՝ 20.08-ին:

Մասամբ այրվել է «Mercedes E» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենայի շարժիչը (վարորդ՝ 1989 թ. ծնված Ն. Փ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1986 թ. ծնված Ա. Զ.-ը, տեղափոխվել են Էջմիածնի ԲԿ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել