Այսօր կառավարությունը հաստատեց էներգետիկայի և բնական պաշարաների նախարար Լևոն Յոլյանի կողմից ներկայացված որոշման նախագիծը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Աշոտի Ղահրամանյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվում է չորս տարի ժամկետով` մինչև 2020 թվականի սեպտեմբերի 13-ը:
Այս որոշումը հիմնավորվել է այսպես. «Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Աշոտի Ղահրամանյանն իր պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել բավականին մեծ փորձ և հմտություն, նրա կողմից բարձր պատասխանատվությամբ և բարեխղճորեն կատարվել և կատարվում են իր վրա դրված պարտականությունները, անհրաժեշտություն է առաջացել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի 3-րդ մասի համաձայն երկարաձգել նրա պաշտոնավարման ժամկետը ևս չորս տարի ժամկետով»: