Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվում է մերսման սրահի անվան տակ այլ կառույց տեղակայելու վերաբերյալ գործը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սահակ Դավթյանը 2015 թ. սեպտեմբերին Երևանում վարձակալել է Սեբաստիա 22շ. նկուղային հարկում գտնվող տարածք, այնտեղ կատարել վերակառուցման աշխատանքներ, խոհանոցում կառուցել լոգախցիկ։ 2015թ. սեպտեմբերից 2016թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում այդ շինությունը գործարկել է որպես «Ջիանի» մերսման սրահ:
Սակայն պարզվել է, որ Ս.Դավթյանը որպես մերսող աշխատանքի է ընդունել երեք աղջիկների, ովքեր սահմանված գնացուցակի համաձայն հաճախորդների սեռական կրքերին հագուրդ տալու համար կատարել են սեքսուալ բնույթի գործողություններ: Մատուցված ծառայությունների դիմաց հաճախորդներից ստացած վարձատրությունը կիսվել են Ս.Դավթյանի հետ:
Որպես խափանման միջոց ամբաստանյալի նկատմամբ ընտրվել է կալանավորումը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: