«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի, Մարգարյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան փող. 41-ից-65, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186, 190 համարների և նրբանցքի, Կարապետյան, Պարսեղովի, Ռոստոմյան փողոցների ջրամատակարարումը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 26-ին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
1. Ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը:
2. Ժամը 10.00-16.00 կդադարեցվի`
- Նորք Մարաշ վարչական շրջանի,
- Էրեբունի վարչական շրջանի` Սարի Թաղի 1-ից-25 փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: