Իրավիճակը Խորենացիում գիշերը և այս պահին

Այս գիշեր Խորենացի փողոցում հանգիստ է եղել, բախումներ չեն եղել: Ներկայումս նույնպես իրավիճակը խաղաղ է այստեղ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ փաշինյանը հայտարարեց, որ հավաքներն առավել կազմակերպված կլինեն. երեկոյան ժամը 2o-22-ը հավաքվածների թիվը առավելագույնիս կհասնի, կհնչեն ելույթներ, կկազմակերպվի նաև այս դեպքերի ժամանակ ոստիկանների կողմից անձանց խախտված իրավունքների պաշտպանությունը:

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 17-ին զինված խումբը գրավել է ոստիկանության ՊՊԾ խումբը, պատանդ վերցնելով բարձրաստիճան ոստիկանների: Նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը և Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակել

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել