ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, ով դաժան ծեծի էր ենթարկվել ապաքինվում է և հիվանդանոցից գնացել է տուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը:
«Այսօր հանրապետական հիվանդանոցից տեղափոխվեցի տուն: Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ, բոլոր այն քաղաքական, հասարակական ուժերին, գործիչներին և քաղաքացիներին ովքեր դատապարտեցին միջադեպը: Շնորհակալություն բոլոր ընկերին հոգատարության համար: Շնորհակալություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բժիշկներին և բուժանձնակազմին` բարձրօրակ սպասարկման համար»:
Իրավաբան.net