Պաշտոնանկություն՝ Վարչապետի որոշմամբ

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել Արտյոմ Մովսեսյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: Որոշմամբ, մասնավորապես՝ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Արտյոմ Մովսեսյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել