Ինչպես հայտնել ենք, այսօր ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության փոխնախարար է նշանակվել Մովսես Հակոբյանը: Ներկացնում ենք նրա կենսագրությունը:
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1965 թ. 4 փետրվարի, ԼՂՀ Մարտունու շրջան, գ. Ճարտար
Կրթություն
1982 թ. ընդունվել է Ալմա-Աթայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը՝ «Հրամանատարական, մարտավարական, թրթուրավոր և անվավոր մեքենաներ» մասնագիտությամբ։
2002 թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան
Աշխատանքային գործունեություն
1986 թ. մինչեւ 1987 թ. օգոստոս ամիսը ծառայել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի թիվ 553 մոտոհրաձգային գնդում` որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար, իսկ 1987 թ.-ից մինչեւ 1988 թ. հունիս ամիսը ծառայել է Աֆղանստանում տեղակայված խորհրդային զորքերում` որպես մոտոհրաձգային վաշտի հրամանատարի տեղակալ։
1988 թ. հունիսին գործուղվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի` Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գունդ, որտեղ և ծառայել է մինչև 1992 թ. մարտ ամիսը` զբաղեցնելով մոտոհրաձգային դասակի, իսկ այնուհետև` վաշտի հրամանատարի պաշտոնները։
Երբ 1992 թ. մարտ ամսում գունդը տեղափոխվել է Ստեփանակերտից, մնացել է ԼՂՀ-ում, շարունակել ծառայությունը բանակի շարքերում։
01.07.1992 թ. մինչև 01.09.1992 թ. հանդիսացել է Ճարտար գյուղի գումարտակի հրամանատարը։
01.09.1992 թ. մինչև 01.09.1993 թ. զբաղեցրել է Շուշիի ՊՇ հրամ. տեղակալի, շրջանի հրամանատարի, 01.09.1993 թ. մինչև 01.12.1993 թ. Մոնթեաբերդի պաշտպանական, 01.12.1993 թ. մինչև 12.01.1998 թ. Մարտունու 2-րդ ՊՇ հրամանատարի, 12.01.1998 թ. մինչև 04.09.1999 թ. Ասկերանի ՊՇ հրամանատարի պաշտոնները։ 04.09.1999 թ. մինչև 25.02.2000 թ. զբաղեցրել է ԼՂՀ ՊԲՀ ՄՊ գծով տեղակալի, 25.02.2000 թ. մինչև 22.08.2001 թվականը՝ ՊԲՀ առաջին տեղակալի պաշտոնները։
24.07.2002 թ., ավարտելով ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան, նշանակվել է ՀՀ ՊՆ խորհրդականի, իսկ 2003 թ. հուլիսի 31-ից` Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ – շտաբի պետի պաշտոններում։
ԼՂՀ Նախագահի 2007 թ. սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար։
ԼՂՀ Նախագահի 2012 թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով վերանշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար։
ՀՀ Նախագահի 2015 թ. հունիսի 15-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների՝ Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Աղդամի, Հորադիզի և Ֆիզուլու ուղղություններով։ Ծանր մարտերում երեք անգամ վիրավորվել է։
Իրավաբան.net