Լատենտային նշանակում է թաքնված:
Այս հանտանիշը հատուկ է հանցավորությանը, քանզի այն նման է սառցաբեկորի, որի տեսանելի մասն ավելի փոքր է, քան ջրի տակ գտնվող անտեսանելի հիմքը:
Լատենտային հանցավորությունը հանցավորության այն մասն է, որը չի արտացոլվում պաշտոնական վիճակագրության նեջ:
Լատենտայնությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:
Օբյեկտիվ պատճառները կապված են իրավապահ մարմինների թերի աշխատանքի, հանցագործության այս կամ այն տեսակի ինֆորմատիվության ցածր աստիճանի հետ:
Սուբյեկտիվ պատճառներն են հանցագործությունն իրավապահ մարմինների կողմից չգրանցելը` կոռուպցիայի, իրենց աշխատանքի թերությունները քողարկելու պատճառներով, ինչպես նաև տուժողների կողմից հանցագործության մասին իրավապահ մարմիններին չտեղեկացնելը:
«Այս առումով անհրաժեշտ է իրականացնել միջոցառումների համալիր` լատենտայնության պատճառները վերացնելու ուղղությամբ,ինչի համար կարևոր է նախ մեծացնել բնակչության վստահությունն իրավապահ մարմինների նկատմամբ»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net