Սպանություն Ալավերդիում

Մայիսի 19-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդվել էր 1975 թ. ծնված Վարդան Ավագյանի սպանության մասին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վ. Ավագյանը 2007 թ. մարտի 18-ից ՌԴ Կրասնոդարի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 3-րդ մասի (խարդախություն) մեղադրանքով:

Մայիսի 19-ին, ժամը 4.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 22 շենքի բակից «ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Էդուարդ Պ.-ն:

Նույն օրը, ժամը 4.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկի 22 շենքի բակում հայտնաբերել է 1975 թ. ծնված Վարդան Ավագյանի դիակը:

Ըստ բժշկի տեղեկանքի` Էդուարդ Պ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է ԴԲՓ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել