Անհետացած օդանավում ՀՀ քաղաքացիներ չկան

Եգիպտական EgyptAir ավիաընկերությանը պատկանող Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից։ CNN-ի փոխանցմամբ, օդանավի անձնակազմը տեխնիկական անսարքությունների մասին չի հայտնել: Օդաչուները  եղել են փորձառու:

Oդանավում եղել է 69 հոգի, որից 10-ը օդանավի անձնակազմի անդամները:

Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախանական տվյալներով օդանավում ՀՀ քաղաքացիներ չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել