Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 19-ին, ժամը 4.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 22 շենքի բակից «ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Էդուարդ Պ.-ն:
Նույն օրը, ժամը 4.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկի 22 շենքի բակում հայտնաբերել է 1975 թ. ծնված Վարդան Ավագյանի դիակը:
Ըստ բժշկի տեղեկանքի` Էդուարդ Պ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: