Փորձը ցույց է տվել, որ մարտական պայմաններում խախտումները քիչ են լինում. Սեյրան Օհանյան

Այսօր առաջնագծում կան կամավորներ, ովքեր կրում են մարտական զենք ու ներգրավված են մարտական հերթապահության մեջ, պատասխանատվության չեն կարող ենթարկվել մարտական հերթապահության կանոնները խախտելու համար: ԱԺ-ում ասաց պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նրա խոսքերով՝ հետագայում, եթե որևէ դեպք լինի, իրավական խնդիր է առաջանալու՝ առաջարկելով նրանց որևէ կարգավիճակ տալ, որ նա օգտվի զինվորական ծառայություններից և պարտականությունից, հակառակ դեպքում զինվորական ծառայության օբյեկտ չէ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով հարցին, ասաց. «Փորձը ցույց է տվել, որ մարտական գործողությունների ժամանակ, տարբեր տեսակի խախտումները քիչ են լինում: Ձեր ասածով քննարկումներ ընթանում են: Մենք այդ խնդիրները նույնպես ուսումնասիրման առարկա ենք դարձրել»,- նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել