Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը՝ Ռուսաստանում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր որոշում է ընդունել Ռուսասատնի Դաշնություն պատվիրակություն գործուղելու մասին: Մայիսի 16-ի 409-Ա որոշման մեջ մասնավորապես նշվում է

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 11-րդ նիստին և 6-րդ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին մասնակցելու նպատակով 2016 թվականի մայիսի 16-18-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Արփինե Հովհաննիսյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ գիշերավարձի հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Վիգեն Քոչարյանինը և Սոնա Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել