Արդարադատության ակադեմիան հայտարարություն է տարածել՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի մասին: Նշենք, որ նախկն ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նշանակվել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան:
Հայտարարության մեջ նշվում է.
«Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1340-Ն որոշմամբ հաստատված «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 34-րդ և 35-րդ մասերով, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ’ արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար:
Ակադեմիայի Ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն ունի իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային և մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժ:
Ռեկտորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է.
1) դիմում՝ խորհրդի նախագահի անունով.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) դիմումատուի` բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
4) դիմումատուի` իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
5) դիմումատուի` իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային, ինչպես նաև մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթղթեր (այդ թվում՝ աշխատանքային գրքույկից քաղվածք, պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են տվյալ աշխատանքում աշխատանքային պարտականությունները):
Հավակնորդները, ըստ հայեցողության, կարող են ներկայացնել նաև ինքնակենսագրություն, երաշխավորագիր-նամակներ, գործունեության ծրագիր (փակ և ստորագրված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո), ինչպես նաև ցանկացած այլ փաստաթուղթ, որը, իրենց կարծիքով, կարող է նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:
Ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացվում է համարակալած և յուրաքանչյուր էջի հետնամասում դիմումատուի կողմից ստորագրված վիճակում:
Փաստաթղթերը կարող են ներկայացվել սույն թվականի մայիսի 17-ից հունիսի 17-ը՝ ժամը 18:00-ն’ Արդարադատության ակադեմայի կադրերի բաժին (հասցե՝ 0054, ք.Երևան, Փիրումյանների 9):
Մրցույթը տեղի կունենա Արդարադատության ակադեմիայի շենքում սույն թվականի հունիսի 28-ին՝ ժամը՝ 12.00 (հասցե՝ 0054, ք.Երևան, Փիրումյանների 9):
Ոեկտորի պաշտոնի համար մրցույթի և ընտրության հետ կապված հարցերը կարգավորված են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1340-Ն որոշմամբ հաստատված «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Արդարադատության ակադեմիա’ +374-60-460079 հեռախոսահամարով»: