Արդարացման դատավճիռ Դավիթ Բալայանի նախագահությամբ

Շենգավիթի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացվեց արդարացման դատավճիռ՝ Արտակ Հասրաթյանի գործով: Գործը նախագահել է դատավոր Դավիթ Բալայանը:

Արտակին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. մայիսի 26-ին ժամը 23:30-ի սահմաններում Երևան քաղաքի Գ.Նժդեհ փողոցում գտնվող Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի մոտ` փողոցում, իր ընկեր Արթուր Արարատի Շարոյանի հետ, խուլիգանական մղումներով` իրենց անձի առավելությունը ցուցադրելու նպատակով, իրենց վարքով հակադրվելով շրջապատին, վերջինի հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, «Արա» ասելու հարցի շուրջ վիճաբանել են Արթուր Հայրապետյանի հետ, որի ընթացքում շուրջ 3-4 րոպե տևողությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ` բարձրաձայն գորգոռալով` ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրան:

IMG_0119-440x293-440x293

Փաստաբան Ինեսսա Պետրոսյան, Արտակ Հասրաթյանի իրավունքները պաշտպան

Այնուհետև, 2014թ. մայիսի 27-ին ժամը 01:30-ից մինչև 01:40-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Ֆրունզե փողոցի 60 հասցեում գտնվող հեռախոսակայանի մոտ, վերոգրյալ վիճաբանության վերաբերյալ պարզաբանումներ կատարելու հարցի շուրջ, իր ընկեր Արթուր Շարոյանի հետ, առանց նախնական համաձայնության գալու, խուլիգանական մղումներով` իրենց անձի առավելությունը ցուցադրելու նպատակով, իրենց վարքով հակադրվելով շրջապատին, վերջինի հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, կրկին վիճաբանել են Արթուր Հայրապետյանի և վերջինիս ընկերներ` մի խումբ անհայտ անձանց հետ, որի ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով վերջիններիս ու հարևանությամբ գտնվող Ֆրունզե փողոցի 18 շենքի բնակիչների նկատմամբ` շուրջ 5-7 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Արթուր Հայրապետյանի ու մյուսների հասցեին, բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ` քաշքշելով ու հարվածներ հասցնելով նրանց:

Արտակ Հասրաթյանի իրավունքները դատարանում պաշտպանել է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նա մեզ փոխանցեց, որ իր պաշտպանյալն արդարացվել է մեղադրանքը չապացուցված լինելու հիմքով, մեղադրողը միջնորդել էր ամբաստանյալին 400 հազար ՀՀ դրամի տուգանքի ենթարկել:

Մյուս ամբաստանյալի՝ Արթուր Հայրապետյանի մեղադրանքը վերաորակվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել