«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագծին դրական եզրակացություն չեն տվել

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չէ ներկայացրել:

Այս մասին այսօր ԱԺ-ում քառօրյա նիստը սկսելով ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա փոխանցեց, որ այս նախագիծը օրակարգում ընդգրկելու հարցը խորհրդարանը պետք է առանձին քնարկի:

ԱԺ-ն այսօր քվեարկության դրեց այս նախագիծը մեծ օրակարգ մտցնելու հարցին, Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի քվեարկությանը: Որոշումը չընդունվեց, դրա օգտին քվեարկել էին 12 պատգամավորներ, դեմ և ձեռնպահ ձայներ չկային:

Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացրել էին պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել