Մանրամասներ քույր ու եղբոր սպանությունից. ոստիկանություն

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 13-ին, ժամը 9-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Կարապետյան փողոցի 30 ա հասցեում վիճաբանություն է։
Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել էր նշված տան բնակիչ, 1987 թ. ծնված Շողիկ Արմենակյանի դիակը՝ կտրած-ծակած գործիքի հասցրած հետքերով։

Պարզվել էր, որ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխել 1958 թ. ծնված Համլետ Արմենակյանին և 1990 թ. ծնված Շավարշ Արմենակյանին, որտեղ վերջինս գիտակցության չգալով մահացել էր։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 1990 թ. ծնված Հայկ Հովհաննիսյանը դանակով հարվածել է Շողիկ Արմենակյանին, ով տեղում մահացել է, իսկ Շավարշ Արմենակյանին պատճառել է «կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած վերքեր», Համլետ Արմենակյանին՝ «աջ ձեռքի դաստակի և նախաբազկի կտրած վերք»:

Վերջիններս տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ Շավարշ Արմենակյանը գիտակցության չգալով մահացել էր:

Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 20.30-ին, Հայկ Հովհաննիսյանի դիակը հայտնաբերվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարակից այգեգործական տարածքում` պարանով ծառից կախված:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել