Արցախի նախագահն ընդունել է ՀՀ վարչապետին

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա տոնակատարությունների շրջանակներում Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սահմաններում տիրող իրավիճակին և հեռանկարային ծրագրերի իրականացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել