Խաբեության ժամանակ մեր ինքնագիտակցությունը արտացոլում է նյարդային էներգիա, որը արտահայտվում է ժեստերով:
Ի՞նչ ժեստեր կարող են մատնել զրուցակցին, երբ նա ստում է:
Այն դեպքում, երբ ուրիշները ստում են կամ մենք ինքներս ենք ստում, մենք փորձում ենք փակել բերանը, աչքերը կամ ականջները ձեռքերով:
Եթե ձեռքը ծածկում է բերանը, մարդ ասես ենթագիտակցորեն փորձում է ճնշել սուտը:
Այն դեպքում, երբ բերանը ծածկում է այն պահին, երբ դուք խոսում եք, իսկ նա լսում է, ապա դա նշանակում է հետևյալը՝ նա զգում է, որ դուք ստում եք:
Ոմանք փորձում են այս ժեստն արդարացնել կեղծ հազալով:
Հանցագործի դեր կատարող դերասանները հաճախ են օգտագործում այս ժեստը հանցավոր գործողությունները քննարկելու կամ ոստիկանական հարցաքննությունների տեսարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net