«Նուբարաշեն»-ում խառնաշփոթ իրավիճա՞կ է տիրում. պարզաբանում

Այսօր զանգվածային լրատվության էլեկտրոնային մի շարք միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե իբր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձանց կատարած գործողությունների արդյունքում դատապարտյալները, ի նշան բողոքի, «բունտ» են արել, և քրեակատարողական հիմնարկում խառնաշփոթ իրավիճակ է տիրում:

Վերոբերյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից հիմնարկի խցերից մեկում ժամը 16:10-ի սահմաններում իրականացվել են քննչական գործողություններ, որոնք առաջացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչին անմիջապես արձագանքել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, և միջադեպը հարթվել է:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել