Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնից Արցախի համար հանգանակությունը չեն գողացել. Վարդան Մկրտչյան

Այսօր ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել ենք, որ պարզվել են ապրիլի 23-ին «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ից կատարված կողոպուտի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ 3 անձ ձերբակալվել է:

Մի քանի լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, որ ենթադրյալ հանցագործները գողացել են Արցախի համար հանգանակվող գումարը: Այս տեղեկատվությունը փորձեցինք հստակեցնել թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից, ով փոխանցեց, որ Արցախի համար հանգանակվող գումարը չի գողացվել:

«Կոնկրետ տարել են թատրոնի շենքի կառուցման համար հայտարարված հանգանակությունը: Մենք կարող ենք ենթադրել, որ մոտ 3 մլն դրամի գումար են տարել, երկու տարվա ընթացքում հավաքած գումարի մասին է խոսքը»,- ասաց պարոն Մկրտչյանը՝ հավելելով, որ Արցախի համար հանգանակված գումարը եղել է նույն սենյակում, սակայն ինչ-ինչ պատճառներով այն չեն գողացել:

Թատրոնի տնօրենը նաև հաղորդեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների համար հանգանակվող գումարը կհասնի ընտանիքների անդամներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել