Վճռաբեկ դատարանի նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին 

Ապրիլի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Դեսպան Էրլունը շնորհակալություն է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի դատական համակարգերի հարաբերությունները զգալիորեն ակտիվացել են և մտել որակական նոր փուլ:

Հանդիպման ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը և դեսպանը քննարկել են Հայաստանի և Չինաստանի դատական համակարգերի առանձնահատկությունների, տարբեր ատյանների դատարանների լիազորությունների, դատավորների մասնագիտացման, դատարանների ծանրաբեռնվածության, դատարանների նկատմամբ վստահության, ինչպես նաև վեճերի այլընտրանքային լուծման կառուցակարգերի հետ կապված մի շարք հարցեր:

Թիան Էրլունը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ուղեկցությամբ շրջել է ՀՀ վճռաբեկ դատարանի «Կարմիր» և «Սպիտակ» դահլիճներում, «Մխիթար Գոշ» գրադարանում, ծանոթացել ՀՀ վճռաբեկ դատարանի պատմությանը:

Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական դեպարտամենտից:

13078315_1002735123096758_683759500_o 13129088_1002735106430093_1490468466_o

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել