Գազի և էլեկտրաէներգիայի սակագինը կիջեցվի. Հովիկ Աբրահամյան

Այսօր ԱԺ-ում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի իջեցմանը:

Խոսելով գազի գնի իջեցումից, նա ասաց. «Եթե հիշում եք՝ մարտ ամսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այց ունեցավ Ռուսաստանի Դաշնություն, որից հետո հանձնարարական եղավ վերանայել գազի սակագինը, այնուհետև ՌԴ կառավարության պաշտոնական պատվիրակության այցը եղավ մեր երկիր ու սահմանվեց, որ սակագինը 165-ի փոխարեն կնվազի 150-ի: Գազպրոմ Արմենիան հայտարարել է, որ դիմել է հանձնաժողովին, որ վերանայեն գազի սակագինը: Ազգաբնակչության կողմից գազի գինը 1000 խորանարդ մետրի դեպքում՝ 156 հազար դրամից, կիջեցվի 146 հազար դրամի, 10 հազար խորանարդ մետրից ծախսողների բաժանորդների սակագինը 277 դոլարից կնվազի 256-257 դոլարի»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե գազի գինը իջնում է, դա կբերվի էլեկտրաէներգիայի սակագնի իջեցմանը. «Ես համոզված եմ, որ և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի սակագինը կիջնի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել