Ապրիլի 26-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ըթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը տեղակացրեց ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից շարունակվող զինադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների վերաբերյալ։
Իրավաբան.net-ը ԱԳՆ-ից տեղեկանում է, որ երկուստեք շեշտվեց 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը։