Պատերազմը չի ավարտվել. Զարուհի Փոստանջյան

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ խորհրդարանը ԼՂՀ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման կարիքն ունի. «Փաստացի իրենք են պահել այդ սահմանը, իրենց շնորհիվ է, որ այսօր պատերազմական գործողությունները չեն տեղափոխվել մեր տարածքների ավելի խորքը»,- ԱԺ-ում հայտարարեց նա:

«Այս անգամ Արցախի մեր զինված ուժերն են, որ կարողացել են մեր անվտանգությունները երաշխավորել: Հիմա մենք պետք է խոսենք այն բացի մասին, որ թույլ ենք տվել: Ուստի մենք պետք է հանդիպենք, որ դրանք վեր հանենք»,- նշեց նա:

Տիկին Փոստանջյանը նաև հայտարարեց. «Պատերազմը չի ավարտվել, մենք պետք է պատրաստ լինենք ավելի լայնածավալ պատերազմական գործողություններին, որովհետև դրանք Ադրբեջանի օրակարգում են»,- եզրափակեց պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել