«Մենք, իհարկե, անընդհատ բողոքում ենք, որ մեր զենքը 80-ական թվականների էր ու ռուսներն օգնում են Ադրբեջանին, դա իհարկե, դատապարտելի էր, բայց եկեք հասկանանք, որ այդ զենքերից չէ, որ մենք տվել ենք զոհեր, չկա նման ստրատեգիական զենք»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նա ասաց. «Մենք զոհ ենք տվել, որովհետև մեր զինվորը երեկոյան 8-ից հետո չի տեսնում, չունի գիշերային սարք, մենք զոհ ենք տվել, որովհետև հասարակ կապը չկա, այն կապը, որ կար 90-ականներին՝ ալիքով: Մենք լուրջ խնդիրներ ունենք Պաշտպանության նախարարության ղեկավարման օղակի հետ, մենք պետք է նախարարին, ԳՇ պետին կանչենք ու հարցադրումներ անենք, երբ շքեղ ավտոմեքենաները, ջիպերը դնում են մարդկանց տակ ու հանկարծ հասարակ ալիքը չկա, որ կար 25 տարի առաջ: Երեխաներն իրար հետ կապվում են բջջային հեռախոսով, որը տեղիք է տալիս զոհերի: Հարկավոր է հրատապ կարգով սա մտցնել»,- շեշտեց պատգամավորը՝ եզրափակելով. «Պետք է հասկանալ, նույնիսկ այն գումարը, որ ասում են՝ չի բավարարում, դա ի՞նչ արդյունավետությամբ է օգտագործվում»:
Իրավաբան.net