Ապրիլի 24-ին, ժամը 22.20-ին, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Էջմիածին ճանապարհի 19-րդ կմ-ին բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ըստ աղբյուրի՝ պատահարի հետևանքով վարորդը` 1950 թ. ծնված Սամվել Մկրտչյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդամնոց: Կատարվում է քննություն: