Իրազեկում բնական գազի բաժանորդներին

«Բնական գազի մատակարարման եվ օգտագործման կանոնները հաստատելու մասին» որոշման համաձայն՝

1.Մատակարարը պարտավոր է ունենալ մշտական գործող հեռախոսակապով շուրջօրյա վթարային-կարգավարական ծառայություն` վթարային կանչերը, դրանց արձագանքելու ժամանակը և կատարված աշխատանքները համապատասխան գրանցամատյաններում գրանցելու և վթարները վերացնելու համար: Վթարային-կարգավարական ծառայության հեռախոսահամարի մասին մատակարարը պարտավոր է ոչ պակաս, քան տարին երկու անգամ տեղեկացնել զանգվածային լրատվամիջոցներով:

2. Գազասպառման համակարգի վթարի կամ վթարային իրավիճակների դեպքում մարդկանց կյանքին, առողջությանը կամ շրջակա միջավայրին վտանգ սպառնացող իրավիճակներում բաժանորդը պարտավոր է անմիջապես ընդհատել գազի սպառումը և այդ մասին անհապաղ տեղեկացնել մատակարարին: Մատակարարը պարտավոր է ահազանգն ստանալուց հետո հնարավոր կարճ ժամկետում դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը: Մատակարարը վերսկսում է գազամատակարարումը վերոհիշյալ վտանգը վերացնելուց հետո` նախապես փոխհամաձայնեցված օրը և ժամին` հայտն ստանալուց հետո 36 ժամվա ընթացքում: Բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության գազասպառման համակարգի վթարի կամ վթարային իրավիճակների դեպքում գազամատակարարման դադարեցումից հետո մատակարարը պետք է միջոցներ ձեռնարկի գազասպառման համակարգի վերականգնման համար` համաձայն սպասարկման համաձայնագրի:

3. Բաժանորդի պահանջով Պայմանագրի լուծման կամ գազամատակարարման ժամանակավոր դադարեցման պահանջի կամ օրենքով սահմանված այլ դեպքերում մատակարարը պարտավոր է դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը 2 աշխատանքային օրվա ընթացքում: Գազամատակարարմանժամանակավոր դադարեցման դեպքում գազամատակարարումը վերսկսվում է բաժանորդի դիմումի համաձայն`այն ստանալուց հետո 36 ժամվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել