Մինչ այս տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահը նոր հրամանագիր է ստորագրել, որով Արսեն Նիկողոսյանին նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ստորև ներկայացնում ենք նորանշանակ դատավորի կենսագրությունը:
Ծնվել է 22.04.1981թ. Երևան քաղաքում:
2002թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2004թ.` մագիստրատուրան, 2007թ.` ասպիրանտուրան` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2009թ. հուլիս ամսից մինչև 2009թ. դեկտեմբեր ամիսը սովորել և ավարտել է ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը:
2011թ. շնորհվել է իրավագիտության դոցենտի գիտական կոչում:
17.10.2002-20.09.2004թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում` որպես իրավաբանական վարչության առաջատար մասնագետ:
01.02.2005-15.03.2005թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչությունում` որպես մասնագետ:
15.03.2005-18.01.2006թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության Վարդենիսի տարածքային հարկային տեսչությունում` որպես առաջատար մասնագետ:
18.01.2006-09.11.2006թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության հայցային աշխատանքների բաժնում` որպես առաջատար մասնագետ:
09.11.2006-06.11.2007թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության 24-րդ բաժնում` որպես ավագ օպերլիազոր:
06.11.2007-25.07.2008թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության իրավական վերահսկողության և վերլուծության բաժնում, նախ` առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ:
25.07.2008-30.10.2008թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնում` որպես գլխավոր մասնագետ:
30.10.2008-30.01.2009թթ. աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության մասով իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնում` որպես գլխավոր մասնագետ:
30.01.2009-17.05.2013թթ. աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչությունում` որպես պետի տեղակալ:
13.03.2014թ.-ից առ այսօր աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ:
2002թ.-ից առ այսօր ՀՀ իրավաբանների միության անդամ է:
2004թ.-ից առ այսօր աշխատում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում` որպես քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս:
2012թ.-ից առ այսօր աշխատում է որպես Փաստաբանների դպրոցի դասախոս, Փաստաբանների պալատի վերապատրաստման դասախոս:
2014թ.-ից առ այսօր դասախոսում է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում:
Կենսագրությունը վերցրված է դատական դեպարտամենտի կայքից:
Իրավաբան.net