Փաստաբանների պալատից հայտնում են, որ 2016 թվականի ապրիլի 4-ին փաստաբան Նելլի Հարությունյանը(արտոնագիր 563, տրված 20.10.2006թ.) նշանակվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի տեղակալ:
Նելլի Հարությունյանի համակարգման ոլորտն ընդգրկելու է՝
– հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
– կարգապահական գործերով ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշումների կատարման ապահովումը և պրակտիկայի ամփոփումը.
– ՀՀ փաստաբանների պալատի հասարակայնության հետ կապերը.
– ՀՀ փաստաբանների պալատի հասարակական կառույցների (հանձնախմբեր, հանձնաժողովներ, ակումբներ, աշխատանքային խմբեր և այլն) գործունեության կազմակերպումը։
Իրավաբան.net