ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծվել է հանրակրթության պետական չափորոշչի նախագծի մշակումը համակարգող հանձնաժողով, որը գումարել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Հայտնում են նախարարությունից:
Հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թետավորման կենտրոնի ներկայացուցիչներ, կրթության հայտնի փորձագետներ: Օրակարգում ընդգրկված էր հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման նպատակով մասնագիտական աշխատանքային խմբի կազմի և նախատեսվող աշխատանքների ժամանակացույցի հաստատումը: ՀՀ ԿԳ նախարարը, կարևորելով համակարգող հանձնաժողովի գործունեությունը` նշել է, որ իրենց առջև դրված հիմնական խնդիր կրթության զարգացման և առաքելության ամրագրումն է.
«Ես առաջարկում եմ, որպեսզի մենք սահմանենք հստակ սկզբուքներ և դրանք ներկայացնենք մասնագիտական հանձախմբերին՝ որպես բովանդակային աշխատանքի ուղեցույց: Չափորոշիչների մեջ պետք է ներմուծել ազգային մտածողության և դաստիարակության արժեհամակարգ:
Գործող չափորոշչի վերանայումը բնականաբար պետք է կատարվի վերլուծության արդյուքնում՝ հիմք ընդունելով աշխատանքային պրակտիկան՝ մենք սկզբունքորեն պետք է առանձնացնենք այն կետերը, որոնք մասնագիտական տեսանկյունից խնդրահարույց են»,- նշել է նախարարը:
Հանձնաժողովը աշխատելու է ամենշաբաթյա պարբերականությամբ՝ նպատակ ունենալով մշակել հանրակրթության պետական կրթակակարգի և չափորոշչի վերանայման հայցեկարգը, որն ենթադրում է ուսումնական բնագավառի և կրթության բովանդակության բաղադրիչների վերանայում: