Պրոբացիային առնչվող փաթեթը կրկին կառավարությունում էր. այս անգամ ընդունվեց առանց թեժ քննարկումների

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց ««Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին և ճանաչելով անհետաձգելի ուղարկեց Ազգային ժողով:

Փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Հերթական քննարկումն անցավ առանց լարված քննարկման:

Հիշեցնենք` նախորդ տարի այս փաթեթը հայցեկարգային տեսքով նույնպես մտել էր կառավարություն, այն հաստատվեց, սակայն թեժ քննարկումների պրիզմայով անցնելով:

Հայեցակարգին դեմ էին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, կոշտ արտահայտվեց նաև ԱԱԾ այդ ժամանակվա տնօրեն Գորիկ Հակոբյանը, նրանք պնդում էին, որ պրոբացիան չի կարող գործել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել