Հավանական է, որ ինքնաթիռի առևանգման պատճառը սերն է

Ինչպես հայտնել էինք, այսօր առավոտյան Ալեքսանդրիա-Կահիրե չվերթով թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը առևանգվել է և վայրէջք կատարել Կիպրոսի Լառնակա օդանավականում:

Առևանգման հավանական պատճառներից մեկը առևանգող Իբրահիմ Սամահի անձնական դրդրապատճներն են: Ավելին՝ հավանական է, որ այդ քայլին տղամարդուն դրդել է դժբախտ սերը: Հայտնում է Lifenews.ru-ն: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստաիադիսը հայտարարել է, թե ինքնաթիռի առևանգման դեպքում խոսքը ահաբեկչության մասին չի կարող լինել. «Ամեն ինչ միշտ կապված է լինում կանանց հետ»,- ասել է նա:

Հետաքրքիրն այն է, որ ազատարձակված գերիներից մեկի միջոցով Իբրահիմը նամակ է ուղարկել, որը հասեցագրված է Կիպրոսի մի բնակչուհու: Նամակում չորստողանոց արաբերեն տեքստ է գրված, որը սակայն դեռևս չի թարգամանվել: Ավելի ուշ պարզվել է, որ հասցեատերը Մարինա Պարասխուն է՝ Իբրահիմի նախկին կինը:

Մինային բերել են օդանավակայան, քանի որ հենց դա էր պահանջել Իբրահիմը ավելի վաղ: Չի բացառվում, որ օդանավը հենց այնպես չէ վայրէջք կատարել Կիպրոսում: Իբրահիմը, ամենայն հավանականությամբ, գիտեր, որ Լարնակայի մոտ է ապրում իր նախկին կինը, քանի որ հենց այստեղ է նրան փոխանցել իր գրառումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել