Ինքնաթիռ են առևանգել. կասկածվում է, որ առևանգողը պայթուցիկ գոտի է կրում. Թարմացվում է

11:20 Ինքնաթիռից դուրս են եկել բոլոր  ուղևորները, բացի 5 արտասահմանցիներից: Անձնակազմի անդամները նույնպես շարունակում են գերի մնալ. այս մասին հայտնել է EgyptAir ավիաընկերությունն իր թվիթերյան էջում:

11:10 Եգիպտոսի ավիացիայի նախարարությունը հայտնել է, որ EgyptAir ավիաընկերության օդանավը առևանգողները կապի մեջ են մտել իշխանությունների հետ և համաձայնել են ինքնաթիռից դուրս թողնել կանանց և երեխաներին: Այս պահին նրանք առանց ցայտնոտի լքում են ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Լառնակայում:

Նշվում է, որ արդեն իսկ 20 ուղևոր դուրս է եկել:

11:00 Համացանցում հայտնվել է առևանգված ինքնաթիռի առաջին լուսանկարը:
Cesn91_WsAA4b5a

10:58 EgyptAir ավիաընկերության օդանավաը, որը Ալեքսանդրայից դեպի Կահիրե էր մեկնում, առևանգվել է և վայրէջք կատարել Կիպրոսի Լառնակա օդանավակայանում:  Այս մասին հայտնում է aljazeera.com-ը՝ հղում անելով Եգիպտոսի պաշտոնյաներին:

Airbus A320 օդանավում տղամարդկանցից մեկը զինված է: The Guardian-ը ճգրտում է, որ օդանավում 62 հոգի կա, որից 55-ը ուղևորներ են, իսկ անձնակազմի թվի վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա:

Նշվում է նաև, որ օդանավի անձնակազմը կորցրել է հաղորդակցությունը թռիչքից 30 րոպե անց: Առևանգողներից մեկը, ենթադրվում է, որ պայթուցիկ գոտի է կրում: Ոստիկանությունը պահանջել է նրան դուրս գալ ինքնաթիռից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել