Ովքե՞ր կարող են ստանալ անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին կառավարության N 318-Ն որոշումը սահմանում է այն այս իրավունքն ունեցող խմբերի ցանկ: Ըստ այդ անվճար կարող են բուժվել հետևյալ խմբի մարդիկ՝

  • Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 38,00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ
  • 1-ին խմբի հաշմանդամներ
  • 2-րդ խմբի հաշմանդամներ
  • 3-րդ խմբի հաշմանդամներ
  • Հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան)
  • Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
  • Միածնող երեխաներ (մինչև 18 տարեկան)
  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան) և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան)
  • Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ
  • Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
  • Բռնադատվածներ
  • Բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ
  • Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան) մինչև 7 տարեկան երեխաներ
  • Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն)
  • Զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ
  • Ձերբակալվածներ և ազատազրկման դատապարտվածներ
  • Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ
  • Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ

Կարդացեք նաև Առողջապահության նախարարության պարզաբանումներն այս մասով՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել